• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

19 օգոստոսի, 2026
Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը։

Օգոստոսի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցության ընթացքը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ կայացած հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հնդիկ պաշտոնյային է ընդունել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով։

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ օգոստոսի 18-ին այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունը, կրթական միջավայրը և ուսումնական գործընթացը։ Այցի շրջանակում Ռաջեշ Կումար Սինգհը հանդիպել է կրթօջախի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
 
Օգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին: Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստան-Հնդկաստան դինամիկ զարգացող հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների աճող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը:
 
Այցի շրջանակում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև «Պաշտպանական արդյունաբերության բնագավառում հետազոտությունների, զարգացման, նորարարությունների և համատեղ արտադրության ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: